Վարձիա տեղանվան ստուգաբանություն

Ջավախքի տեղանուններից մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վարձիա` հայտնի քարանձավային քաղաքի (այրաքաղաքի) անունը, որը վրացական գրականության մեջ հաճախ ստուգաբանվում է խիստ պարզունակ տարբերակով` հայկական աղբյուրների նյութերի անտեսմամբԱյսպես. IV դարի սկզբին` հայոց և վրաց քրիստոնեական դարձի շրջանում Գուգարաց աշխարհը Ջավախքի հետ միասին շարունակում էր մնալ հայկական թագավորության սահմանակալ ուժեղ վարչամիավորներից` բդեշխություններից մեկը: Բդեշխն ուներ ենթակա վասալներ, որոնց մեջ առանձնանում էին ՋավախքիՎարձավունի նախարարները: Վարձավունիները III, IV դդ. պահպանում էին իրենց ներքին ինքնուրույնությունը:

Ըստ Ղևոնդ Ալիշանի` Ջավախքի մեջ մտնող այս երկրամասը հայտնի է եղել նաևՎարձունիք ևՎերձառունիք անուններով: Այնտեղ, ըստ ավանդության, գտնվել է սուրբ Մեսրոպի ձեռքով դրված Վարձունյաց խաչըԱյսպիսով,  հնագույն դարերիՎարձիա քաղաքի անունը ծագել է Գուգարաց բդեշխության Վարձավունի նախարարական տան և Վարձունիք տեղանունից, որոնց վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են առնվազն IV դարին:
աղբյուր՝ http://javakhk.livejournal.com/439363.html

Комментарии

Популярные сообщения