Բաց դաս նվիրված Ավետիք Իսահակյանին

Երեկ  տեղի  ունեցավ  բաց պարպմունք, որին մասնակցում էինք  բոլոր տասնմեկերորդ դասարանցիներս:  Պարապմունքը  կազմակերպել էր ընկեր Հասմիկը, այն նվիրված էր Ավետիք Իսահակյանին,  քննարկում էինք  «Շիթհարը»,  «Երջանկության իմաստը»   և «Անհաղթ  խալիֆան»   ստեղծագործությունները:  Ամեն  մեկս  արտահայտում էինք մեր կարծիքը մեզ ուղղված հարցերով և  տալիս մեր հարցերը:  Տասնմեկերորդ  դասարանցի  Սամվելը  իր  շվիով ու կլարնետով նվագեց  Իսահակյանի բառերով գրված  «Սիրեցի յարս տարան»  և  «Օտար, ամայի ճամփեքի  վրա»    երգերը:   Պարապմունքը  հետաքրքիր և  աշխույժ անցավ,  շատ կցանկանայի, որ  նման  դասեր հաճախ  լինեն:  Ճիշտ է,  քննարկվող ստեղծագործություները   դժվար էր հասկանալ,  բայց  մենք  փորձեցինք  հասկանալ:  Ես  շատ սիրեցի  «Օտար, ամայի ճամփեքի վրա»  ստեղծագործության մեղեդին:

Комментарии

Популярные сообщения